Մեր Մասին

Լավագույն կրթական միջավայր

Փորձառու մանկավարժական թիմ

200+ ակտիվ աշակերտներ
Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց՝ ավանդույթ և նորարարություն
- 20+ որակավորված մանկավարժների մասնագիտացված կոլեկտիվ
- Կրթական ծրագրեր՝ միտված ապագա հաջողությանը և բարձրագույն կրթությանը
- 200+ երջանիկ աշակերտներ և հպարտ շրջանավարտներ
ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
«Գյումրու Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 31 դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1980 թվականին՝ Լենինականի «Մալայա-Զեմլյա» թաղամասում։ Իր հիմնադրման օրվանից դպրոցը դարձել է շուրջ 1400 աշակերտների կրթության և դաստիարակության կարևոր կենտրոնը։ Դպրոցի առաջին տնօրենը եղել է Սեդա Պետրոսյանը, որի հետևողական աշխատանքի շնորհիվ ձևավորվել և զարգացել է դպրոցի նյութատեխնիկական բազան։
Դպրոցի մանկավարժական անձնակազմն իր գործունեությունն իրականացրել է բարձր պատասխանատվությամբ և նվիրումով՝ առաջնորդվելով այն համոզմամբ, որ ուսուցչի գլխավոր առաքելությունը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև աշակերտների արժեքային համակարգի ձևավորումը։ Տարիների ընթացքում դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ նշանակալի հաջողությունների են հասել կրթության, գիտության, առողջապահության, զինվորական ծառայության, լրագրության և այլ ոլորտներում՝ իրենց ներդրումն ունենալով հասարակության զարգացման գործում։
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը ծանր ազդեցություն ունեցավ նաև դպրոցի վրա։ Ուսումնական գործընթացը շարունակվեց նախ վրաններում, ապա՝ ժամանակավոր փայտաշեն կառույցներում։ Չնայած դժվարություններին՝ մանկավարժական կոլեկտիվը կարողացավ պահպանել դպրոցի կրթական ավանդույթներն ու հեղինակությունը։ Համատեղ ջանքերի շնորհիվ 2002 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ նոր դպրոցական շենքի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ 2003 թվականի ապրիլից ուսումնական գործընթացը շարունակվեց նորակառույց շենքում։
1996 թվականից դպրոցի տնօրենի պարտականությունները ստանձնեց Արթուր Ղազարյանը, ով մինչ օրս ղեկավարում է կրթօջախը։ Նրա նախաձեռնությամբ և հետևողական աշխատանքի շնորհիվ դպրոցում ներդրվել են ժամանակակից կրթական մոտեցումներ և ծրագրեր, որոնք նպաստել են կրթության որակի բարձրացմանը։ Այսօր դպրոցն ունի բարձր մասնագիտական ներուժ. այստեղ աշխատում են գիտական աստիճան ունեցող, տարակարգ ստացած և կամավոր ատեստավորումը բարձր արդյունքներով հաղթահարած մանկավարժներ։
Դպրոցն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ կրթական, մարզական և մշակութային ոլորտներում։ Աշակերտները մասնակցում և հաջողություններ են գրանցում առարկայական օլիմպիադաներում, իսկ շրջանավարտները շարունակում են իրենց կրթությունը Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերում։
Կրթօջախը սերտ համագործակցում է տարբեր կազմակերպությունների և հասարակական կառույցների հետ, որոնց թվում են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Ջինիշյան հիմնադրամը», «Սննդի ազգային ծրագիրը», «ԱԳԱԹ» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը։
Դպրոցը Շիրակի մարզում ներառական կրթության ծրագրի առաջատար կրթական հաստատություններից մեկն է։ Այստեղ սովորում են շուրջ 26 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ, որոնց աջակցում է մասնագիտական աջակցության խումբը։ Համագործակցելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ՝ դպրոցում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, որոնց արդյունքում կառուցվել է հարմարեցված սանհանգույց, ձեռք են բերվել հարմարեցված սեղաններ և աթոռներ, հարստացվել է նյութատեխնիկական բազան, ինչպես նաև կառուցվել է թեքահարթակ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։
2025 թվականի հունիսից ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ դպրոցը ներառվել է «300-ից մեկը» ծրագրում և հիմնանորոգվել։ Այսօր Գրիգոր Լուսավորչի անունը կրող կրթօջախն ապահովված է ժամանակակից կրթական միջավայրին համապատասխան տեխնոլոգիաներով, ուսումնական միջոցներով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ ստեղծելով բարձրորակ կրթություն ստանալու լավագույն պայմաններ։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ինտերակտիվ և հետազոտական մոտեցում
Թիվ 31 դպրոցում մենք վստահ ենք, որ խորացված գիտելիքն առավել արդյունավետ է ձեռք բերվում գործնական աշխատանքների միջոցով։ Ուսուցման մեր մեթոդները ներառում են նախագծային աշխատանք, համագործակցային քննարկումներ և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում՝ ապահովելով յուրաքանչյուր աշակերտի ակտիվ մասնակցություն ու ներգրավվածություն։
Ծանոթացեք մեր դպրոցին
Այցելեք մեր կայք կամ դպրոց, ծանոթացեք ուսումնական ծրագրերին, ակումբներին և մանկավարժական կոլեկտիվին։ Կազմակերպում ենք բաց դռների օրեր։
Կապ հաստատեք դպրոցի հետ
Դիմեք դպրոց՝ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և բոլոր հարցերը պարզաբանելու համար։
Միացեք մեր համայնքին
Պաշտոնապես գրանցվելուց հետո ձեր երեխան կդառնա մեր ուսումնական և ստեղծագործական միջավայրի ակտիվ մասնակից։
Ուսումնասիրել
Հետևեք մեզ
Կապ մեզ հետ
- gyumri31@schools.am
- grigorlusavorich31@gmail.com
- 0312 3 31 24
© 2026 Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։